Ռուս-ամերիկյան ՌՀՍ նոր պայմանագիրը նախատեսելու է «արմատական, աննախադեպ կրճատումներ» ռազմավարական հարձակողական սպառազինությունների ասպարեզում: Այդ մասին դեկտեմբերի 22-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ դասախոսություն կարդալով Տաշքենդի ուսանողների առջեւ:

«Անհրաժեշտ էր հաշվի առնել իրադարձությունների սկզբունքորեն նոր զարգացումը, ռազմավարական հարձակողական սպառազինությունների միջեւ փոխկապակցվածությունը միջուկային եւ ոչ միջուկային լրակազմերով, եւ նոր պայմանագրում դա արձանագրվելու է»,- հայտարարել է Լավրովը:

Նախարարի խոսքով, դա բոլորովին նոր փաստաթուղթ է լինելու, իրավահավասար, որի կետերի համաձայնեցման համար պահանջվել է 3-4 ամիս:

Նոր պայմանագրի վերաբերյալ մնացած հարցերը պատվիրակությունները կլրամշակեն Ամանորից հետո, ասել է Լավրովը: