«ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի եւ Հանրապետական կուսակության անդամ Ջոն Դեննիս Հասթերթը գործում է իբրեւ թուրքական լրտես եւ փորձում է վիժեցնել ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը»,- գրում է «Politico»-ն։ Պարբերականի տվյալներով, վերջին ամսում նա ծախսել է 40 հազար դոլար իր ԱՄՆ-ի գրասենյակի, անձնակազմի, հեռախոսային զանգերի եւ ավտոմեքենայի համար։ Թերթը նաեւ հավաստում է, որ այդ գումարներն օրինական են եւ պաշտպանված են օրենքով, քանի դեռ Հասթերթը լոբբինգի համար չի ծախսել այդ գումարները։
ԱՄՆ-ի Դաշնային ընտրական հանձնաժողովի նախկին խորհրդատու Քենեթ Գրոսն այդ առթիվ ասել է.
«Հասթերթը պետք է ավելի ուշադիր լինի եւ պետական ծառայության ժամանակ իր պարտականությունները չխառնի անձնական նախաձեռնությունների հետ»։
«Taxpayers for Common Sense» խմբի փոխնախագահ Սթիվ Էլիսն իր հերթին կարծում է, որ. «Արգելված է ծախսել պետական փողերը լոբբինգով զբաղվելու նախաձեռնության վրա։ Մենք վճարում ենք իր անձնակազմի եւ ավտոմեքենայի համար եւ պետք է վստահ լինենք, որ որ ոչ մի գումար չի ծախսվի լոբբինգի վրա»,-ընդգծել է նա։
Ինքը՝ Հասթերթը հրաժարվել է մենաբանել այս տեղեկատվությունը։




























