2009թ. Հայաստանում արտադրվել է 5 մլրդ 680 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 7 տոկոսով քիչ է, քան 2008թ.: Այդ մասին դեկտեմբերի 22-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Էլեկտրաէներգիայի արտադրության անկումը նախարարը պայմանավորեց փաստով, որ ճգնաժամի պատճառով շատ ձեռնարկությունների դադարեցրել են աշխատանքը: «Բայց երբ արտադրությունը վերականգնվեց, ամեն ինչ իր տեղն ընկավ»,- նշեց նախարարը:
Մովսիսյանը հատուկ գոհունակությամբ շեշտեց հիդրոէներգետիկայի արտադրության ծավալները, որ 2009թ. հասել են 2 մլրդ կՎտ/ժ-ի: Միայն փոքր ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի ծավալները 2008թ. 229 մլն-ից հասել է 335 մլն կՎտ/ժ-ի: «Փոքր ՀԷԿ-երի շինարարության քաղաքականությունը տալիս է իր արդյունքները եւ շատ արագ, այդ ծրագիրն ամբողջությամբ արդարացրել է իրեն: Փոքր ՀԷԿ-երի էլեկտրաարտադրության պոտենցիալը Հայաստանում հավասար է 500 մլն կՎտ/ժ-ի, մինչդեռ այսօր արտադրվում է 350 մլն, մնացած 150 մլն-ը կարտադրվի եւս 150 փոքր ՀԷԿ-երի կառուցումից հետո»,- հայտնեց նախարարը:
Նա շեշտեց, որ փոքր ՀԷԿ-երի արտադրության ծավալների աճի հաշվին նվազել են ավելի թանկարժեք՝ ՋԷԿ-երի արտադրության ծավալները: 2008թ. ՋԷԿ-երն արտադրել են ավելի քան 1 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա, 2009թ.-ին այդ ցուցանիշը հասել է 1,8 մլրդ կՎտ/ժ-ի:



























