2010 թվականի ապրիլի 21-ին շահագործաման է հանձնվելու Երեւանի ջերմաէլեկտրակայանը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախագահ Արմեն Մովսիսյանը:
Նրա խոսքով, Երեւանի ջերմաէլեկտրակայանում աշխատանքները ավարտվելու մոտ են: Նախարարն ասաց, որ երեւանյան ՋԷԿ-ի կառուցումը Հայաստանի էներգետիկայի ոլորտի մեծ ձեռքբերումներից է: Արմեն Մովսիսյանը հաղորդեց, որ Երեւանի ՋԷԿ -ի արտադրած էլեկտրաէներգիան կօգտագործվի միայն ներքին սպառման համար:



























