«Լույս» հիմնադրամի 2012-2013 ուսումնական տարվա կրթաթոշակին արժանացած ՀՀ մի շարք քաղաքացիների, մինչեւ նրանց ուսումնառության ավարտը, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կստանան: Հարցը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ներկայացմամբ, ներառվել է ՀՀ կառավարության հունիսի 28-ի նիստի օրակարգում: ՀՀ պաշտպանության նախարարությունը սույն նախագծին չի առարկել:
Տարկետում կստանան հետեւյալ անձինք. Վարդան Վերդիյան (սովորում է Քեմբրիջի համալսարանի մագիստրատուրայում), Գոռ Հովակիմյան (Լոնդոնի Քոլեջ համալսարանի մագիստրատուրա), Արսեն Մամիկոնյան (ԱՄՆ Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մագիստրատուրա), Անդրանիկ Մնացականյան (Լոնդոնի Քոլեջ համալսարանի մագիստրատուրա):
«Լույս» հիմնադրամը Հայաստանի իշխանությունների հովանավորությունը վայելող կառույց է, որը նաեւ նպաստում է հայ ուսանողների կրթությանը արտասահմանյան ճանաչված բուհերում:



























