Ռուսական «Սոյուզ» տիեզերանավը Միջազգային տիեզերակայան է ժամանել։

Ինչպես հայտնում է «Ռոսբալտը», տիեզերանավի ծայարամասը ֆունկցիոնալ-բեռնավորման բլոկին կցվել է ավտոմատ ռեժիմով։

Առաջինը կայան է իջել հրամանատար Օլեգ Կոտովը՝ ձեռքին ամանորյա տոնածառ։ Միջազգային տիեզերակայանում Կոտովին, ամեիկացի Տիմտի Կրիմերին եւ ճապոնացի Սոիչի Նոգուչիին դիմավորել են Մաքսիմ Սուրաեւը եւ Ջեֆրի Ուիլյամսը, ովքեր այնտեղ աշխատում են արդեն մի քանի ամիս։

Տիեզերագնացները դեռեւս պետք է բեռներ ընդունի Երկրից եւ անցկացնի տասնյակ փորձեր, հայտնում է Առաջին ալիքը։