Առեւանգողը փոստով վերադարձրել է Մանհեթանի թանգարանից նախորդ շաբաթ գողացած Սալվադոր Դալիի «Դոն Խուան Տենորիո» նկարը: Նկարը գնահատվում է 150 հազար դոլար:
Ծանրոցն ԱՄՆ է եկել Եվրոպայից, նրանում մատնանշված են եղել գոյություն չունեցող անուն եւ հասցե: Ոստիկանները ծանրոցն ստացել են օդանավակայանում, իսկ այնուհետեւ վերադարձրել են թանգարան, հաղորդում է ՌՒԱ Նովոստին: Նկարը չի տուժել:
Ըստ իրավապահ մարմինների աղբյուրի` լրատվամիջոցների հետաքրքրությունը նկարի կորստի նկատմամբ զգալիորեն դժվարացրել է սեւ շուկայում նկարը վաճառելու գողերի հնարավորությունները:




























