Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» հսկիչ-անցագրային կետը նախնական տվյալներով կբացվի մարտին: Այդ մասին դեկտեմբերի 24-ին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն:

Անցակետի բացման որոշումը, նրա խոսքով, ընդունվել է ռուս-վրացական փորձագիտական բանակցությունների ժամանակ, որոնք անց են կացվել Շվեյցարիայի միջնորդությամբ: «Առայժմ միայն բանավոր պայմանավորվածություն են ձեռք բերվել, բայց երկու շաբաթվա ընթացքում փորձագետները կրկին կհանդիպեն, եւ համաձայնագիրը վերջնականապես կձեւակերպվի»,- նշել է Կալանդաձեն:

Ավելին, նրա խոսքով, Վերին Լարսը կբացվի ոչ միայն Հայաստանից բեռների տարանցման համար, այլեւ Վրաստանի ընկերությունների բեռների տեղափոխման, ու Վրաստանի քաղաքացիների՝ Ռուսաստան մեկնելու համար:

«Մենք դրական ենք գնահատում այդ բանակցությունները եւ սպասում ենք դրա պաշտոնական ձեւակերպմանը»,- ասել է փոխնախարարը: