Լեռնային Ղարաբաղի քաղաքաշինության նախարարությունը գոհ է Ստեփանակերտի օդանավակայանի շինարարության տեմպերից: Այդ մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Անահիտ Վարդանյանը: Օդանավակայանի կմախքն արդեն գործնականում պատրաստ է, եւ հոկտեմբերին նախատեսվում է առաջին ինքնաթիռի վայրէջքը:

Շինարարությունն իրականացնող «Հորիզոն Թրեյդ» ընկերության տնօրեն Գագիկ Գալստյանի խոսքով, արդեն հաջորդ ամիս սկսվելու են ներքին աշխատանքները:

Նա հայտնել է, որ աշխատանքների ընթացքում օգտագործվում են ժամանակակից շինարարական մեթոդներ, որակյալ, եվրոպական շինանյութ, խիստ վերահսկողություն է տարվում աշխատանքների նկատմամբ: «Նախատեսվում է որ այն պետք է լինի յուրահատուկ շինություն՝ գեղարվեստական լուծումներով»,- նկատել է Գալստյանը: