Այսօր Մոսկվայի ձիարշավարանում կայանալու է ՌԴ նախագահի մրցանակի խաղարկությունը, որը դիտելու են ԱՊՀ երկրների նախագահները՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնովը: Նրանց կմիանան նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նախագահներ Սերգեյ Բագապշն ու Էդուարդ Կոկոյտին: Ձիարշավին կմասնակցի 12 ձի: Մասնակցելու հայտ են ներկայացրել Հայաստանը, Ռուսաստանը, Մոլդովան, Ղազախստանը եւ Ադրբեջանը: Հայաստանը ձիարշավում ներկայացնելու «Մեշուգա» անունով հովատակը, որը պատկանում է «Ժոկեյ Կլաբ Ռեյսինգին»: Մրցանակային ֆոնդը 7 մլն ռուբլի է, 1-ին տեղ զբաղեցրածը կստանա 3,5 մլն ռուբլի, 2-ը՝ 1,75 մլն ռուլբի, 3-րդ տեղը՝ 1,05 մլն, եւ 4-րդ տեղը՝ 490 հազար ռուբլի: Բացի գումարից՝ հաղթողը կստանա նաեւ ռուսաստանցի քանդակագործ Եվգենի Լանսերի հեղինակած քանդակը:
Նախագահների անվտանգությունը ձիրաշավի ընթացքում ապահովելու են 861 ոստիկաններ:




























