2009թ. Սեւանա լիճը բարձրացել է եւս 40 սմ՝ կազմելով 1899,24 սմ: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Նրա խոսքով, անցնող տարում Արփա-Սեւան թունելով լիճ է մղվել 199,356 միլիոն խմ ջուր: Սեւանի մակարդակի բարձրանալու պատճառով ջրի տակ անցած փայտանյութից լիճը մաքրելու աշխատանքների իրականացման համար նախարարությանը տրամադրվել է 235 մլն դրամ, արդյունքում լիճը մաքրվել է 575 հա փայտանյութից (600 հա ընդհանուր մակերեսով): Աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ: Սեւանա լիճ է բաց թողնվել 287 հազար մանրաձուկ, այդ նպատակով պետությունը հատկացրել է 71,5 մլն դրամ: Արամ Հարությունյանը նշել է, որ մանրաձկները շատ լավ հարմարվում են լճին, եւ շուտով կարելի է խոսել Սեւանում սիգի եւ իշխանի պաշարների աճի մասին: Իսկ մի քանի օր առաջ «Սեւան» ազգային պարկին հատկացվել է 22285 հազար հեկտար հող:
Ընդհանուր առմամբ նախարարը բավարարված է իր ղեկավարած ոլորտի գործունեությունից՝ ընդգծելով, որ էլեկտրոնային կառավարման անցնելու արդյունքում աճել է աշխատանքի արդյունավետությունը:




























