Եվրահանձնաժողովը 2 միլիոն եվրո է տրամադրել Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում աղետների դեմ պատրաստվածության համար:
ԵՄ հայաստանյան պատվիրակության մամուլի հաղորդագրության համաձայն` Հարավային Կովկասի երկրները պարբերաբար եւ տարեցտարի ավելի հաճախ են ստիպված լինում դիմակայել այնպիսի բնական երեւույթների, ինչպիսիք են սողանքները, սելավները, ջրհեղեղները եւ երկրաշարժերը: Իսկ տրամադրվող գումարները թույլ կտան ընդլայնել տեղական եւ ազգային իշխանությունների ունակությունները նման աղետների նկատմամբ պատրաստվածություն ցուցաբերելու եւ նրանց դիմակայելու հարցում:
Դրամական օգնությունը կուղղվի Եվրոպական հանձնաժողովի Մարդասիրական օգնության վարչության միջոցով, որի համար պատասխանատու է նշանակվել Կարել դե Գուխտը:




























