Հոլիվուդյան հայտնի կինոդերասան Չառլի Շինը ուրբաթ երեկոյան ձերբակալվել է Կոլորադոյի նահանգում ընտանեկան բռնություն կիրառելու համար։ 44 ամյա դերասանին մեղադրել են կնոջը ծեծելու համար։ «People» ամսագրի հաղորդմամբ, դեպքը պատահել է ընտանեկան վեճից հետո։ Կնոջ վիճակի մասին ոչինիչ չի հաղորդվում։ Միայն հայտնի է, որ նրան չեն հոսպիտալացրել։
Միեւնույն ժամանակ Associated Press-ը հաղորդում է, որ առավոտյան Շինին ազատ են արձակել Ասպենի բանտի մեկուսարանից՝ 8500 դոլար գրավի դիմաց։ Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ֆիզիկական բռնության, բռնության սպառնալիքի եւ հանցավոր վնաս հասցնելու համար։ Դատը կայանալու է փետրվարի 8-ին։
Չարլի Շինը հայտնի դերասան Մարտին Շինի որդին է։ Նա հայտնի է «Ուոլ Սթրիթ», «Տաք գլուխներ» եւ մի շարք այլ ֆիլմերով։




























