ԼՂՀ վերահսկիչ պալատը ստուգումներ է անցկացրել պետական գույքի կառավարման եւ դրա օգտագործման ոլորտներում։ 2009թ. հունվարի 1-ի դրությամբ գրանցված է եղել պետական անշարժ գույքի 641 միավոր, 461 տրանսպորտային միջոց, պետական մասնաբաժին ունեցող 48 կազմակերպություն։
Ստուգումների արդյունքում պարզվել է, որ անշարժ գույքի 641 միավորից պետական գրանցում ունեն միայն 342-ը։ Գրանցվել են դեպքեր, երբ գույքն ընդհանրապես չի հաշվառվել։ Խախտումներ են գրանցվել նաեւ գույքի օտարման հարցերում։ Այդ մասով պետբյուջե չի վճարվել շուրջ 3 մլն դրամ։



























