Դեկտեմբերի 27-ին Խորվաթիայում անցկացված նախագահական ընտրություններում 12 թեկնածուներից եւ ոչ մեկին չի հաջողվել հավաքել անհրաժեշտ քանակությամբ ձայներ։ Ինչպես հատնում է AP-ը, ընտրությունների երկրորդ փուլում, որ նշանակված է հունվարի 10-ին, պայքարը կշարունակեն ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Իվո Յոսիպովիչը եւ Զագրեբի քաղաքապետ Միլան Բանդիչը։ Նրանք հավաքել են համապատասխանաբար 32.4 եւ 14.8 տոկոս ձայներ։
Ձայների հաշվման արդյունքները հաստատել են փորձագետների կանխատեսումները, ովքեր ընտրությունների նախօրեին առավել հավանական թեկնածու էին համարում Յոսիպովիչին։
Երկրի գործող նախագահ Ստեպան Մեսիչի երկրորդ պաշտոնավարման հնգամյա ժամկետն ավարտվում է 2010 սկզբին։ Ընտրված նախագահը կդառնա երրորդն այն բանից հետո, ինչ Խորվաթիան 1991-ից դուրս եկավ Հարավսլավիայի կազմից։




























