Ոստիկանության ծառայողները, օրերս գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Արամի փողոցին հարակից «Վերնիսաժ» տոնավաճառից բերման են ենթարկել 50-ամյա Արտաշես Ն.-ին, ում մոտ հայտնաբերվել է արծաթյա 6 մատանի, 2 զույգ ականջօղ եւ փայտյա զարդատուփ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա զարդերը նույն օրը գողացել է «Վերնիսաժ» տոնավաճառի 4 վաճառասեղաններից, իսկ 5-րդ սեղանից գողություն կատարելու ժամանակ բռնվել է:

Կատարվում է քննություն: