2012թ-ի առաջին կիսամյակում ԱԻՆ Լոռիի մարզային փրկարարական վարչությունում գրանցվել է 498 արտակարգ դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 213-ի դիմաց: Այս մասին, այսօր` հուլիսի 24-ին, կայացած կիսամյակային հաշվետվության ժամանակ ներկայացրեց ԱԻՆ Լոռիի մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Հրաչ Անտոնյանը, հավելելով, որ նշվածի հետեւանքով զոհվել է 17 մարդ, մարմնական վնասվածքներ ստացել` 155 մարդ:

2012թ. 1-ին կիսամյակի ընթացքում մարզում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, գրանցված արտակարգ դեպքերի թիվն աճել է 285-ով, զոհերի թիվը նվազել` 17-ով, իսկ վիրավորների թիվն ավելացել` 64-ով:

Ըստ ԱԻՆ Լոռիի մարզային փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանի, գրանցված դեպքերից 343-ը եղել են տեխնածին, որը կազմում է ընդհանուր դեպքերի 68,9%-ը:

Տեխնածին բնույթի աղետների հետեւանքով զոհվել է 7, վիրավորվել` 24 մարդ: Տեխնածին բնույթի արտակարգ դեպքերն աճել են  263-դեպքով,  որոնցից 315-ը եղել են հրդեհներ: Հաշվետու ժամանակահատվածում մարզի տարածքում գրանցվել է  տարերային բնույթի 24 դեպք:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի