Տավուշի մարզում, հուլիսի 24-ին, ժամը 12.34-ին ահազանգ է ստացվել, որ Հովք գյուղում այրվում է տնակ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.11-ին, մարվել` 14.20-ին:

Ամբողջությամբ այրվել է Ս. Աֆյանին պատկանող տնակը, ինչի հետեւանքով Ս. Աֆյանը բազկի 2-րդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Իջեւանի հիվանդանոց

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: