Երեւան-Իջեւան ճանապարհի 126-րդ կմ-ին, հուլիսի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից, բախվել ճամփեզրի հողաշերտին եւ շրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























