Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում քննվող մի քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ նախկինում դատված, 21-ամյա Նշան Ա.-ն 37-ամյա Արթուր Մ.-ին պատկանող «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան գնելու, բանկում գրավ դնելու եւ գումարը հետագայում վճարելու պատրվակով՝ 2012 թ. մայիսի 15-ին վերջինիս հետ կնքել է ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիր:

Նշան Ա.-ն Արթուր Մ.-ին վճարելով 3.166.800 դրամին համարժեք 8.000 ԱՄՆ դոլար` նրանից ստացել է նշված ավտոմեքենան եւ խարդախությամբ այն հափշտակել` Արթուր Մ.-ին պատճառելով առանձնապես խոշոր չափերի հասնող 6.189.300 դրամի գույքային վնաս:

Նշան Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: