Արարատի մարզում, հուլիսի 25-ին, ժամը 22.45-ին, «Մերսեդես Ե-200» մակնիշի ավտոմեքենան Ավշար գյուղում դուրս է եկել գյուղամիջյան ճանապարհի բանուկ մասից եւ բախվել գազատար խողովակի հենասյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: