Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Մոսկվա» կինոթատրոնում գողության գործով անցնող ամբաստանյալ Ստեփան Հովակիմյանը վնասել է իրեն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց նաեւ Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:
Դատարանի նախագահի հանձնարարությամբ, անմիջապես «Շտապօգնություն» է հրավիրվել: Արսեն Բաբայանից նաեւ տեղեկացանք, որ ծառայողական քննություն է նշանակվել եւ բոլոր հարցերի պատասխանը կտրվի միայն ծառայողական քննությունից հետո:


























