«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օրերս 78-ամյա մի կին կրծկալի մեջ փորձել է դատապարտյալներից մեկի համար թմրանյութ տեղափոխել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ` նախքան թմրանյութը կալանավորին հանձնելը տատիկը խոստովանել է, որ իր մոտ թմրանյութ կա: Իսկ ոտիկաններն առգրավել են թմրանյութը, ընթանում է քննություն: Ծեր կինը բերման չի ենթարկվել, քանի որ ինքնակամ է խոստովանել:


























