Օրերս թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել Քանաքեռում: Երկու ընտանիքի անդամները բախվել են միմյանց: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Քանաքեռի 5-րդ փողոցի 14 եւ 3-րդ փողոցի 11 տան բնակիչները կենցաղային հարցերի պատռճառով վիճաբանել են, ապա դաժան ծեծի ենթարկել միմյանց:
Նրանցից մեկը դանակի հարվածներ է հասցրել 30-ամյա մի երիտասարդի, վերջինս տեղափոխվել է Զեյթունի հիվանդանոց: Կռվի մասնակիցներից 4-5 հոգի դիմել են փախուստի: Ոստիկանությունից հայտնեցին, որ միջոցառումներ են ձեռնարկվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ:


























