Արագած գյուղի Կոմիտաս թիվ 13 տան բնակիչ, 46-ամյա Վարդան Մարատի Պետրոսյանը ինքնասպանություն է գործել: Այս տեղեկատվությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Այս մասին Ոստիկանության Ապարանի բաժնում հուլիսի 28-ին ժամը 11.45-ի սահմաններում ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց: Պարզվել է, որ հուլիսի 27-ին ժամը 18.00-հուլիսի 28 ժամը 8.00-ն ընկնած ժամանակահատվածխում Վարդան Պետրոսյանը տան առաջին հարկում գտնվող ավտոտնկաում ինքնասպանություն է գործել առաստաղի երկաթյա ամրանից հակի թելով կախվելու միջոցով:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն:
Արագած գյուղից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Վարդան Պետրոսյանն ամուսնացած էր, ուներ 3 երեխա` 2 աղջիկ եւ 1 տղա: Նա մասնագիտությամբ երաժիշտ էր, նվագում եւ երգում էր հիմնականում խորտկարաններում:
Գյուղից նաեւ հայտնեցին, որ ինքնասպանություն գործելու վայրում հայտնաբերվել է նամակ, որտեղ նա իր մահվան համար մեղադրել է իր կնոջը: Նրանք մոտ 30 տարվա ամուսիններ են, փոքր երեխան` 22-23 տարեկան է: Համագյուղացիները չեն նկատել նրանց ընտանիքում եղած անհաշտությունները, ասում են` որոշակի լարվածություններ եղել է, բայց ոչ բոլորն են դա նկատել, ակներեւ անհաշտություններ չէին:


























