Հուլիսի 31-ին, ժամը 00.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել,  որ ոտքի կոտրվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա մի երիտասարդ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա վնասվածքն ստացել է Երեւան-Գյումրի ճանապարհի 95-րդ կմ-ին՝ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկվելու հետեւանքով:

Կատարվում է քննություն: