Այսօր կեսգիշերին ծեծկռտուք է տեղի ունեցել Լեոյի փողոցում՝ ձկան խանութի մոտ: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ մի խումբ տղաներ կանգնեցրել են տաքսի մեքենա, վարորդի հետ մի փոքր զրուցելուց հետո նրան իջեցրել են մեքենայից տարել անցումի տակ եւ ծեծի ենթարկել:
30-ամյա վարորդը բարեբախտաբար լուրջ վնասվածքներ չի ստացել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, կարճ ժամանակ անց բերման են ենթարկվել 18-20 տարեկան չորս տղաներ՝ Արամ Սերգեյ, Րաֆֆի ու Արթուր անուններով:
Պարզվել է՝ չորս հոգով մեկին ծեծելը ընդամենը «տղայական զրույց» է եղել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:


























