Հուլիսի 31-ին, ժամը 16.20-ին, ճանապարհային ոստիկանության ծառայողները Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 24 շենքի մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 30-ամյա Սուրեն Ա.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա  թիվ 81 երթուղային միկրոավտոբուսից իջնող 54-ամյա կնոջ  պայուսակից հափշտակելով դրամանապանակը, որի մեջ եղել է 152 հազար դրամ եւ 2 հազար ռուբլի, դիմել է փախուստի:

Կինը, նկատելով  ՃՈ ծառայողներին, մատնացույց է արել փախչող Սուրեն Ա.-ին:

Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է դրամապանակը` գումարով:

Կատարվում է նախաքննություն: