Այսօր` օգոստոսի 3-ին, ժամը 12:00-ին Երեւանում Բելառուսիայի դեսպանատան մոտ անցկացվել է ակցիա՝ ի պաշտպանություն «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահ Ալես Բելյացկու:
Ակցիային մասնակցում էին «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության եւ «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:
Հելսինկյան Ասոցիացիայից հայտնում են, որ ստորագրվել է մանիֆեստ: Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը փորձել է ստորագրված մանիֆեստը հանձնել դեսպանատուն, սակայն դեսպանատան դուռը միեւնույն է չեն բացել նրա առջեւ 3 անգամ դռան զանգը տալուց հետո: Ստորագրված մանիֆեստը կփոխանցվի Բելառուսիայի դեսպանատուն փոստով:





























