Գյումրիի Տիգրան Մեծի փողոցի թիվ 26 շենքի 12-րդ բնակարանի աստիճանահարթակի առաստաղը օգոստոսի 4-ին, ժամը 07-ի սահմաններում փլուզվել է՝ փակելով բնակարանի դուռը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Նրանց փոխանցմամբ` տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Տեղում պարզվել է, որ փլուզվել է 1926-28թթ. կառուցված առաստաղը` 24 քմ: Փրկարարների կողմից աշխատանքներ են տարվել բնակիչներին պատշգամբից պահեստային ելքով ապահովելու ուղղությամբ: Փրկարարներն ավարտել են առաստաղի ապամոնտաժումը:


























