NEWS.am-ի տեղեկություններով Գառնի գյուղի հարակից ձորում գտնվող «Իշխանանոց» հացատան պահեստից 26-ամյա Ռուզաննա Ա.-ն հեռախոսով հայտնել է իրավապահներին, որ հացատան սեփականատերերը իրեն  ժամեր շարունակ ծեծել, բռնի ուժով պահել, խոշտանգել են եւ օգնություն  է խնդրել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնից հաստատեցին տեղեկությունը:

Իրավապահների օգնությամբ Ռուզաննա Ա.-ն դուրս է բերվել: Նրան տրվել է նաեւ դատաբժշկի ուղեգիր հանգամանքները պարզվում են: