NEWS.am-ի տեղեկություններով 43-ամյա Վաղինակ Գալստյանը, ով կողերի կոտրվածքներով տեղափոխվել է  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն հայտնել է, թե Ջրվեժում գտնվող «Մատրյոշկա» գիշերային ակումբի մոտ անծանոթներն իրեն ծեծի են ենթարկել: 

Ավելի ուշ իրավապահներին հաջողվել է պարզել, որ վերջինս հարբած վիճակում  վնասվածքը ստացել է Ջրվեժ գյուղի գերեզմանատան մոտ վայր ընկնելու պատճառով: Իսկ այդ սուտը հորինել է հիվանդանոցի ծախսերից խուսափելու համար:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին տեղեկությունը եւ նշեցին, որ փաստի առթիվ կատարվում է քննություն: NEWS.am-ի տեղեկություններով 43-ամյա Վաղինակ Գալստյանը տարածքում հայտնի է, որպես հարբեցող: