Այսօր հերթական վրաերթն է տեղի ուենցել Վանաձորում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի մարզի թղթակիցը, «Օպել-Վեկտրա» մակնիշի 04 ՍՍ 028 համարանիշի մեքենան (վարորդի ինքնությունը պարզվում է) Վանաձոր քաղաքի Բուսաբանական փողոցի վրա վրաերթի է ենթարկել 55-ամյա Աշոտ Ավետիսյանին եւ դիմել փախուստի:

Վրաերթի ենթարկվածին կոտրվածքներով տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն: Դեպքից որոշ ժամանակ մեքենան հայտնաբերվել է:

Ավելի ուշ վարորդը հայտնաբերվել է, նա Վանաձոր քաղաքի բնակիչ, 56-ամյա Դավիթ Մակարյանն է:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի