Լոռու մարզի Վանաձոր քաղաքի մոտակա սարերում (գազամուղի տարածք) օգոստոսի 4-ին կորել է  Վանաձոր քաղաքի բնակիչ, 1964 թ. ծնված Ալբերտ Շախկյանը: Ահազանգն ստացվել է  ժամը 10.40-ին, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Ինչպես հայտնում են ԱԻ նախարարությունից, կտրվի լրացուցիչ տեղեկություն: