Օգոստոսի 4-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները բերման են ենթարկել Ռուսաստանի քաղաքացի, 42-ամյա Զոհրաբ Ամոյանին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2011թ. հուլիսի 27-ից ՌԴ Կարաչաեւո-Չերկեզսկի Ինքնավար Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթերի կեղծման մեղադրանքով: