Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար առայժմ առաջադրվել է միայն Ազգային ԺՈղովի պատգամավոր Սամվել Բալասանյանը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը:

Վերջինիս խոսքով, առաջադրման ժամկետն ավարտվում է օգոստոսի 10-ին, ժամը 18:00-ին:

Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի, առաջադրվելու մտադրություն ունի նաեւ գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով զրկվել է ՀՀԿ-ի աջակցությունից:

Էդվարդ Բաղրամյանը նշեց, որ ավագանու համար առայժմ առաջադրվել է երեք թեկնածու:

Նշենք, որ Գյումրիում ՏԻՄ ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 9-ին: