ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան քառասունքի կապակցությամբ՝ 2012 թվականի օգոստոսի 7-ին (երեքշաբթի)՝ ժամը 19:00-ին, նրան մահ պատճառած դաժան խոշտանգման վայրում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում, տեղի է ունենալու մոմավառություն, որին հետեւելու է բողոքի երթ Ավան թաղամասում:
«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Հորդորում ենք Ձեր ներկայությամբ հարգել Վահե Ավետյանի հիշատակը եւ պահանջել պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին, ինչպես նաեւ միանալ քրեաօլիգարխիկ համակարգի բռնության հակամշակույթի հանդեպ հանրային համատարած մերժման, պարսավանքի եւ անհանդուրժողականության շարժմանը»:




























