2012 թվականի օգոստոսի 8-ին Կալկաթայում (Հնդկաստան) Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարե-գին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լույս տեսավ հնդկահայոց հոգեւոր հովվության եւ Հայոց մարդասիրական ճեմարանի «Հնդկահայք-2011» երկլեզու (հայերեն-անգլերեն) տարեգիրքը:

Տարեգրքի հիմնադիր-հրատարակիչն է հնդկահայոց հոգեւոր հովիվ, Հայոց մար-դասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհան-նիսյանը, ով տարեգրքի իր ողջույնի խոսքում ընդառաջ գալիք հոբելյաններին` ի մասնավորի ասել է. «2012 թվականը համայն հայության կյանքում նշանավորվում է հայկական տպագրության սկզբնավորման 500-ամյակով: 2012 թվականը հնդկա-հայոց կյանքում նշանավորվում է Մադրասին նվիրված եւս երկու հոբելյաններով` Սուրբ Աստվածածին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու 300 եւ Մադրասում սկզբնավորված հայկական տպագրության 240-ամյակներով»: 

Ջանասիրությամբ եւ խնամքով կազմված հանրագիտարանային այս պրակը հնդկահայոց տպագրության  ավանդույթների շարունակությունն է եւ համապարփակ ներկայացնում է տարվա համայնքային անցուդարձն ու Մարդասիրական ճեմարանի գործունեությունը, ձեռքբերումներն ու առաջընթացը:

Հնդկահայության փառավոր եւ հարուստ պատմության մասին հոդվածներ պարունակող տարեգիրքը հրատարակվել է Կալկաթայի Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցու վարչության հովանավորությամբ: