Հանքավան-«Միկա Ցեմենտ» գործարան տանող ճանապարհի խաչմերուկում այսօր` օգոստոսի 9-ին ժամը 5:00-ի սահմաններում Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 38-ամյա Մանվել Ադամյանը, վարելով «Պրադո» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել շինության պատին, այնուհետև` նշված շինության մոտ կայանված բեռնատարին:
Վթարի հետեւանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնից:
Տուժողների թվում են վարորդը` 38-ամյա Մանվել Ադամյանը ,Նոր Հաճն քաղաքի բնակիչներ, 39-ամյա Սամվել Ադամյանը ,22-ամյա Զորիկ Հովհաննիսյանը, 33-ամյա Ալիկ Ադամյանը:
Մեր տեղեկություններով վարորդը` Մանվել Ադամյանը ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական գլխավոր վարչությունում աշխատում է որպես քննիչ:




























