Օգոստոսի 8-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, թմրամիջոց ձեռք բերելու եւ պահելու կասկածանքով, Արցախի փողոցից բերման են ենթարկել 41-ամյա Գարիկ Ա.-ին, որի մոտից  հայտնաբերվել է 2 ներարկիչ, որոնցից մեկը՝ դեղնավուն հեղուկով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ըստ Գարիկ Ա.-ի հայտարարության` հայտնաբերված դեղնավուն հեղուկը թմրամիջոց է, որը պատրաստել է իր օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: