«Հարսնաքար» ռեստորանային համալիրի բակում 2012 թ. հունիսի 17-ին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված եւ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով հավաքվել են բավարար ապացույցներ մեղադրյալներ Գարիկ Մարգարյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Խաչատրյանի, Արման Բաղդասարյանի,  Արթուր Բաբլոյանի եւ Դավիթ Ադամյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու համար, ուստի 2012 թ. օգոստոսի 8-ին քրեական գործից վերջիններիս վերաբերյալ մասն անջատվել է, որի նախաքննությունն ավարտվել է եւ քրեական գործի նյութերը տրամադրվել են կողմերին` դրանց ծանոթանալու նպատակով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ, նկատի ունենալով, որ գործով տվյալներ են ստացվել այն մասին, որ կատարված հանցագործությանը, բացի հիշատակված մեղադրյալներից, մասնակցել են նաեւ այլ անձինք, վերջիններիս պարզելու ուղղությամբ շարունակվում են կատարվել համապատասխան քննչական գործողություններ եւ ձեռնարկվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: