Արարատի զորամասերից մեկում կապիտան Կիրակոսյանի կողմից զինծառայողին ծեծի ենթարկելու փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն: Այդ մասին «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցին հայտնել են ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ օրերս Արարատի զորամասերից մեկի մարտական հենակետում սաղավարտը գլխին չլինելու պատճառով զինծառայող Գրիգոր Տոնապետյանը ծեծի էր ենթարկվել կապիտան Կիրակոսյանի կողմից, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել էր ՊՆ կենտրոնական հոսպիտալ: