Այսօր`օգոստոսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Վանաձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցում ժամը 17:00 սահմաններում միմյանց են բախվել Միթսուբիշի մակնիշի 70 NN 101 համարանիշի եւ Օպել մակնիշի 20 ՏՍ 170 համարանիշի մեքենաները:
Վթարի հետեւանքով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել Միթսուբիշի մեքենայի վարորդ, Վանաձոր քաղաքի բնակիչ, 73-ամյա Ֆելիքս Առաքելյանը: Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները Մարտիկ Բալայանի եւ արեն Բոյաջյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր ժամանած Լոռիի ճանապարհային ոստիկանության հետաքննիչ Ստեփան Համբարյանի հանձնարարությամբ երկու մեքենաներն էլ տեղափոխվել են տուգանային հրապարակ:
Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի




























