Օրացույցների հմաշխարհային Ասոցիչացիան հանդես է գալիս նախաձեռնությամբ, փոխել ներկայումս գործող Գրիգորյան տոմարը, որն սկսել է գործել 16-րդ դարից: Միաժամանակ Ասոցիացիայի ղեկավար Ուեյն Ռիչարդսոնը բացառում է, որ նոր օրացույցը ուժի մեջ կմտնի 2012 թվականից: Ինչպես հաղորդում է MIGnews.com-ը, նոր օրացույցը իր մեջ կներառի 365 օր, սակայն այն տարին, որը սկսվելու է կիրակի օրով, կունենա մեկ լրացուցի օր` երկրորդ շաբաթ: Այդպիսի իրավիճակ կլինի 2012 թվականին:

Ներկայումս ՄԱԿ-ում քննարկվում է նաեւ մեկ այլ` այսպես կոչված սիմետրիկ օրացույց կիրառելու տարբերակը: Այդ օրացույցի գաղափարը կայանում է նրանում, որ ամեն ամիսը պետք է սկսվի երկուշաբթի օրով, որի արդյունքում փետրվարը, մայիսը, օգոստոսն ու նոյեմբերը կունենան 35 օր, իսկ մյուս մայիսները` 28 օր:

Նշենք, որ Սիմետրիկ օրացույցի կիրառումը մեկ բացասական կողմ ունի: Այդ տարբերակի կիրառման դեպքում շատ մարդիկ կզրկվեն սեփական ծննդյան օրերից, ովքեր ծնվել են ամսի 28-ից հետո: