Սեւան-Երեւան ավտոճանապարհի այսօր` օգոստոսի 15–ին,  ժամը 02. 00-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում` օպեր-լիազոր 26-ամյա Յուրիկ Վարդանյանը, վարելով «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան  բախվել է գովազդային վահանակի երկաթյա սյանը եւ տեղում մահացել:Այս մասին NEWS.am-ին փոխանցեցին ոստիկանության Հրազդանի բաժնից: Այլ տուժողներ չկան, քանի որ նա մեքենայում մենակ է եղել: