2012թ. 1-ին կիսամյակի ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի զգալի նվազում: Այդ մասին ասվում է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի` օրերս դատախազության կոլեգիայում ունեցած ելույթում:

Նրա խոսքով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը նվազել են 296-ով կամ 34%-ով: 204-ով կամ 42%-ով նվազել են նաեւ թմրամիջոցների իրացման դեպքերը: 2012թ, առաջին կիսամյակում առգրավվել են 5 կգ. 586 գր. տարբեր տեբակի թմրամիջոցներ (2011թ.` 13 կգ 42 գր) այդ թվում` 3 կգ մարիխուանա, 91գր. հաշիշ, 4.6 գր. հերոին, 1.3 գր. մետամֆետամին, 2կգ. 442 գր. ափիոն եւ այն:

Քրեական պատասխանատվության է ենթարկվել 319 անձ, որից 18-ը` կանայք, 1-ը` անչափահաս, 11-ը` այլ երկրի քաղաքացիներ: 64-ը եղել են նախկինում դատված: Քրեական պատասխանատվության ենթարկված 319 անձանցից 94-ը մեղադրվել են թմրամիջոցների իրացման համար: Դատապարտյալների 62.4%-ը կազմել են 30-49 տարեկան անձինք: Այս ոլորտում աշխատանքների բարելավման կարիք կա, նշել է Թամազյանը: