NEWS.am-ի տեղեկություններով`  Երեւանյան լճի մոտ, օգոստոսի 14-ի գիշերը մի երիտասարդ ծեծի է ենթարկել 20-ամյա մի աղջկա: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնից:

Երիտասարդին բերման են ենթարկել, սակայն ավելի ուշ նա ստորագրությամբ ազատ է արձակվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: NEWS.am-ի տեղեկություններով աղջիկը նախկինում մարմնավաճառությամբ է զբաղվել: Դեպքի օրը  20-ամյա աղջկա նկատմամբ տվյալ տղան ցանկացել է սեռական ոտնձգություն կատարել, սակայն աղջիկը հրաժարվել է: