NEWS.am-ի տեղեկություններով  Թալինում 25-ամյա հարսին ամուսինը եւ ամուսնու հայրը ծեծի են ենթարկել: NEWS.am-ի  այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ոստիկանության լրատվական ծառայությունից: 

25-ամյա  հարսը, դիմելով ոստիկանության Թալինի բաժին, հայտնել է, որ օգոստոսի 12-ին ժամը 23.00-ի սահմաններում տանը 30-ամյա ամուսինը` Տելման Մ-ն եւ նրա հայրը` 54-ամյա Տավրոս Մ-ն ծեծի են ենթարկել իրեն եւ գլխի մասում պատճառել վնասվածք:

Տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր, ձեռնարկվում են միջոցառումները հորը եւ որդուն հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: