Օգոստոսի 15-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի  ծառայողները  Երևանի Կարապետ Ուլնեցու փողոցի թիվ 70/1 շենքի մոտից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Սեդրակ  Գևորգյանին, որը ս/թ հուլիսի 31-ից հետախուզվում էր խարդախության  և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ օգոստոսի 15-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Գորիսի բաժին է ներկայացել Խնձորեսկ գյուղի 39-ամյա մի բնակիչ, որը ս/թ մայիսի 4-ից ՌԴ Նիժեգորոդսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության  մեղադրանքով: