Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վերադարձել է արձակուրդից: Նախագահն արդեն անցել է իր բնականոն գործունեությանը:
Նշենք, որ Սերժ Սարգսյանը օգոստոսի 2-ին մեկնել էր կարճատեւ արձակուրդի, որի մի մասն անցկացրել է արտերկրում:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ արձակուրդի Հանրապետության նախագահը ընդհատել է արձակուրդը եւ աշխատանքային այցով մեկնել Ռուսաստանի Դաշնություն, որտեղ օգոստոսի 8-ին հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:




























